24.11.2024
Յըլդըրըմ. Ասադը կարող է մնալ իշխանության անցումային կառավարությունում
prev Նախորդ նորություն

Իրանը թուլացնում է վերահսկողությունն ազգային արժյութի վրա

Իրանի կենտրոնական բանկը նախանաշաններ է ցուցադրում առ այն, որ թուլացնելու է ազգային արժույթի՝ ռիալի, նկատմամբ վերահկսողությունը: Սա իր հերթին կհանգեցնի երկակի արժութային փոխարժեքի համակարգի վերացմանը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին:

Նշվում է, որ կարգավորիչ մարմինը, թույլ է տվել վարկատուներին գնել արտարժույթ շուկայական, այլ ոչ թե կենտրոնական բանկի թելադրած փոխարժեքով: Իրանի ԿԲ ղեկավարի նախկին տեղակալ Քամալ Սեյդալին հայտարարել է, որ իրանական ֆինանսական իշխանությունները ցանկանում են վերջ տալ ռիալի երկակի փոխարժեքի համակարգին: