23.11.2024
ԶԼՄ-ներ. Թուրքական հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Բայդենի այցն Անկարա՝ թուրք-ամերիկյան հակասությունները մեղմելուն միտված քայլ

Բայդենի այցը Թուրքիա միտված է թուրք-ամերիկյան հարաբերությունների մեղմմանը: Այդ մասին «МК»-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը:

Թուրքիայում շարունակում են պնդել Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման մասին՝ամերիկյան կողմն այդ հարցում սեփական կարծիքն է հայտնում:Ըստ նրա, սիրիական ու քրդական հարցերի նկատմամբ կողմերի դիրքորոշումները ցնցում են վերապրում:

Ըստ նրա, ԱՄՆ-ում վերջին շրջանում քննադատության են ենթարկում թուրքական ղեկավարության դիրքորոշումը: Զրկվելով Թուրքիայից՝ ԱՄՆ-ըւ տարածաշրջանում զրկվում է վերջին պլացդարմից՝ Ինջiրլիքը կարևոր ռազմաբազա է, որն ԱՄՆ-ը օգտագործում է իր նպատակների համար՞:

ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոտնիկովը հայտարարել է, որ Բայդենը ջանքեր կգործադրի ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Դա Վաշինգտոնի փորձ է ցուցադրելու, որ նրանք մնում են Անկարայի դաշնակիցը ու կոտրել դեպի Մոսկվա ուղղվաշ այն թրենդնը, որն առկա է: Ըստ նրա, Բայդենը պետք է ստանա Էրդողանի հավաստիացումները, որ Թուրքիան մնալու է ԱՄՆ-ի ազդեցության գոտում:

Փորձագետի խոսքով, ԱՄՆ-ը դժվար թե արտահանձնի Գյուլենին, քանի որ դա նախադեպ կդառնա: