23.11.2024
Փորձագետներ. Բայդենի այցն Անկարա՝ թուրք-ամերիկյան հակասությունները մեղմելուն միտված քայլ
prev Նախորդ նորություն

Ձևավորվում է Սիրիայի հարցով Մոսկվա-Թեհրան-Անկարա կոալիցի՞ա

Թեհրանն ու Անկարան շտկել են հակասությունները Ասադի հարցում: Թուրքիան համաձայնվել է, որ Բաշար Ասադը կարող է մնալ իշխանությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակի խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ: ՌԻՍԻ-ի Ասիայի ու Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Աննա Գլազովան հայտարարել է, որ դեռևս վաղ է որևէ վերջնական եզրակացություններ անել այդ հայտարարության հետ կապված: Դա ավելի շատ ընդհանիր հռչակագրային հայտարարություն է:Նա նշել է, որ Թուրքիան փորձում է Մերձավոր Արևելքում իր հարաբերությունների վերբեռնման շրջանակներում բարելավել հարաբերություններն Իրանի հետ:

Նա նշել է, որ Էրդողանը Վրադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հանդես է եկել Թուրքիա-Իրան-ՌԴ եռակողմ միության ստեղծման օգտին: Քաղաքագետ Իգոր Շատրովը Sputnik-ի եթերում հայտարարել է, որ Սիրիայի հարցով Մոսկվա-Թեհրան-Անկարա կոալիցիայի ձևավորումը հնարավոր է, այլ հարց է, թե այն ինչքան երկարատև կլինի:

Նա նշել է, որ Արևմուտքը կտրուկ դեմ կլինի այդ կոալիցիայի ձևավորմանը:

Ըստ քաղաքագետի, Իրանի հետ ՌԴ-ի ռազմական համագործակցությունը բուռն արձագանք է գտել Արևմուտքում: Նա հավելել է, որ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի միջև կոալիցիայի ձևավորմամբ խաղից դուրս է մնում ԱՄՆ-ը: