23.11.2024
Ձևավորվում է Սիրիայի հարցով Մոսկվա-Թեհրան-Անկարա կոալիցի՞ա
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թուրքական բանակի թիրախը Սիրիայում քրդերն են

Թուրքիայի բանակի կողմից այսօր Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքը գրոհայիններից ազատելու գործողության թիրածը Իսլամական պետությունը չէ: Այդ մասին НСН ռադիոկայանի եթերում հայտարարել է «Арсенал Отечества» հանդեսի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին:

Նա նշել է, որ Թուրքիայի գլխավոր նպատակն ոչ թե ԻՊ-ը է Սիրիայի տարածքում, այլ նրա սահմանների երկայքնով ինքնավար կամ անկախ քրդական պետության ձևավորումը թույլ չտալն է: Դրա համար իրենք պատրաստ են զինված ուժեր կիրառել, այդ թվում Սիրիայի տարածքում:

Քաղաքագետ Ալեքսանդր Սայգինը հայտարարել է, որ Անկարան գործողություն է իրականացնում ոչ թե ԻՊ-ի դեմ, այլ քրդերի: Ըստ նրա, Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նրա բանակը պայքարում է ԻՊ-ի դեմ, սակայն իրականում նրանք պայքարել են քրդերի դեմ, փոխանցում է ok-inform.ru կայքը:

Սայգինի խոսքով, թուրքական իշխանությունների կենսական շահերից է բխում թուլացնել ոչ այնքան ԻՊ-ը, ինչքան քրդերին:

Փորձագետ Սերգեյ Սերեգիչևը հայտարարել է, որ քրդերը շատ են ցանկանում գրավել այդ քաղաքը, քանի որ նրա նկատմամբ վերահսկողությունը կփակի սահմանի առանցքային հատվածը: Մեծ վնաս կհասցվի ԻՊ-ի թիկունքային ապահովությանը՝ ԻՊ-ը կթուլանա և չի կարողանա պայքարել քրդերի դեմ: Քրդերը կուժեղանան ու ինքնավարություն կստեղծեն Սիրիայի հյուսիսում: Դա ձեռնտու չէ Դամասկոսին ու Անկարային:Ըստ նրա, թուրքական հարձակումը տեղի է ունենում Դամասկոսի լուռ համաձայնությամբ:

Նա հավելել է, որ Թուրքիան իր այդ քայլով կարող է բացել Պանդորայի արկղը Դամասկոսի հետ միասին, քանի որ քրդերը չեն համակերպվի այդ իրավիճակի հետ ու դա միայն կուժեղացնի քրդական տեռորը, փոխանցում է bfm.ru-ն: