23.11.2024
Փորձագետներ. Թուրքական բանակի թիրախը Սիրիայում քրդերն են
prev Նախորդ նորություն

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է թուրքական բանակի ներխուժումը երկրի հյուսիս օգոստոսի 24-ի առավոտյան: Այս մասին հայտնում է սիրիական «Սանա» արաբական լրատվական գործակալության աղբյուրը Սիրիայի ԱԳՆ-ում:

Թուրքական հատուկ ջոկատայիններն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք՝ Իսլամական պետությունից սիրիական Ջարալբրուս քաղաքը ազատագրելու համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի տարածքում ցանկացած հակաահաբեկչական գործողություն պետք է անցկացվի Դամասկոսի ու սիրիական արաբական բանակի հետ համաձայնեցումով:

Ըստ աղբյուրի՝ Սիրիան դատապարտել է թուրքական ուժերի կողմից իր ինքնիշխանության խախտումը: «Այն ինչ հիմա կատարվում է Ջարաբլուսում, ահաբեկչության դեմ պայքար չէ, ինչպես Թուրքիան է վստահեցնում: Դա ահաբեկչության մի տեսակը մյուսով փոխարինել է: Սիրիան պահանջում է վերջ տալ այդ ագրեսիային ու ՄԱԿ-ին կոչ է անում կիրառել ընդունված բանաձեւերը»,- նշվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ: