24.11.2024
Իգոր Կորոտչենկո. ՌԴ-ին անհրաժեշտ չէ Ինջիրլիք ռազմակայանը
prev Նախորդ նորություն

Carnegie. Մոսկվան վերականգնում է իր ազդեցությունը Մերձավոր ու Միջին Արևելքում

Ռուսական ղեկավարության նոր քայլը՝ Իրանում ռուսական ավիացիայի տեղակայման հետ կապված ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մոսկվան ցանկանում է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերականգնել իր ազդեցությունը Մերձավոր ու Միջին Արևելքում: ՌԴ-ը ցուցադրում է Մերձավոր ու Միջին Արևելքում ոչ ստանդարտ ու անսպասելի որոշումներ կայացնելու ունակություն: Այս մասին գրում է carnegie.ru կայքը:

Ռուսաստանը, ավիացա տեղակայելով Համադանում, շատ ավելի մեծ նպատակներ է հետապնդում, քան Դամասկոսին օգնությունը: Մոսկվայի կողմից Իրանում սահմանափակ քանակությամբ օդա-տիեզերական ուժերի տեղակայումը նպաստելու է ընդհանուր առմամվ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդմանը:

Կրեմլը լուծում է նաև իմիջային հարցերը՝ Համադանում ավիաբազայի օգտագործումը կամրապնդի իրանցիների վստահությունը Մոսկվայի նկատմամբ: Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ՌԴ-ի որոշումը ավիացիա տեղակայել Համադանում չեղարկում է Թեհրանի մտավախությունները, թե Մոսկվան կարող է ցանկացած պահի երես թեքել Թեհրանից դեպի Ծոցի արաբական միապետությունները:

Մոսկվան Համադանում իր ներկայությամբ ցուցադրում է նաև ռուսական զենքեը, ինչը Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության կարևոր շերտերից է: