4.05.2025
Carnegie. Մոսկվան վերականգնում է իր ազդեցությունը Մերձավոր ու Միջին Արևելքում
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ. ՌԴ-ն դադարեցրել է օգտվել Համադան ավիաբազայից

Այսօր Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՌԴ-ն դադարեցրել է օգտվել Համադան ավիաբազայից: Նախորդ շաբաթ ռուսական ռազմական իշխանություններն այդ ռազմակայան էին տեղափոխել ռմբակոծիչներ՝ Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Reuters-ը, ցիտելով իրանցի պաշտոնյային, նշում է, որ ՌԴ-ն իրականացրել է օպերացիան ու այժմ այն ավարտված է: Ըստ «КП»-ի, պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Այդ մասին հայտնում են միայն արևմտյան ԶԼՄ-ները:

Աղբյուրը նշել է, որ Համադան ավիաբազայից ռուսական ռմբակոծիչները մի քանի հզոր հարվածներ են հասցնել Իսլամական պետությանը:
Հայաստան եկող գազամուղը պայթեցնել ցանկացողները կապված են ահաբեկիչների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով