23.11.2024
Իրանի ԱԳՆ. ՌԴ-ն դադարեցրել է օգտվել Համադան ավիաբազայից
prev Նախորդ նորություն

Հայաստան եկող գազամուղը պայթեցնել ցանկացողները կապված են ահաբեկիչների հետ

Վրաստանի տարածքով ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ: Այս մասին հաղորդում է «Գռուզիա-Օնլայնը»:

Հիշեցնենք, ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ Վրաստանի իրավապահները ահաբեկչության փորձ են կանխել: Հանցագործները մտադիր էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Գործի շրջանակում ձերբակալվել է Վրաստանի յոթ քաղաքացի, այդ թվում նաև՝ Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:

Վրաստանից ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյոք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ կպարզի հետաքննությունը: