24.11.2024
Վրաստանի արևմուտքում տեղի են ունեցել բախումներ
prev Նախորդ նորություն

Իգոր Կորոտչենկո. ՌԴ-ին անհրաժեշտ չէ Ինջիրլիք ռազմակայանը

Անկարան կարող է Մոսկվային բարեկամական առաջարկություն անել ու թույլատրել օգտագործել Ինջիրլիք ավիաբազան, որտեղ այժմ ամերիկացիներն են գերիշխում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան բացել է Ինջիրլիք ռազմակայանն ահաբեկչության դեմ պայքարի համար: Ըստ նրա, Ռուսաստանը չի դիմել Թուրքիային այդ կայանը օգտագործելու համար: Դրա կարիքը չկա, քանի որ ՌԴ-ն ունի ռազմակայաններ Սիրիայում, փոխանցում է kp.ru կայքը:

Ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ դեռևս սա քաղաքական, տեղեկատվական աղմուկ է, ինչն իհարկե հաճելի է ՌԴ-ին: Եթե այդպիսի առաջարկություն արվի՝ Էրդողանը հատուկ առաջարկությամբ դիմի Վլադիմիր Պուտինին, ապա որոշումը կայացնելու է ՌԴ ԳՇ-ը:

Ըստ նրա, ՌԴ-ը այդ ռազմակայանի կարիքը չունի, քանի որ իրենք ռազմական խմբավորում ունեն Սիրիայի տարածքում ու օգտագործում են նաև Իրանի ռազմակայանը: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար այդքանը բավարար է: Նա հավելել է, որ կարևոր որոշումներ կայացնելիս ՌԴ-ը ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի արձագանքին, այլ շարժվում է իր ազգային շահերից ելնելով: