ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման հարցը չի քննարկվում: Ինչ վերաբերվում է ֆինանսկան շուկաների հորմոնիզացիային, ապա աշխատանքներն իրականացվելու են մինչև 2025թ.-ը: 2025թ.-ին ԵԱՏՄ անդամ-երկրները կքննարկեն ֆինանսական շուկան կարգավորող վերազգային կառույցի ստեղծման հարցը, որը գտնվելու է Ղազախստանում: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրացիայի դեպարտամենտի ղեկավար Երնար Բակենովը: Նրա խոսքով, այդ վերազգային կառույցը չի ունենալու վերահսկողական գործառույթներ, փոխանցում է zakon.kz-ը: Ըստ նրա, դրանք լիելու են ազգային ֆինանսական ինստիտուտների համագործակցությունը խթանող կառույցներ: