22.06.2025
Պուտին. ՌԴ-ը կարող էր երաշխավոր լինել ղարաբաղյան գործընթացում
prev Նախորդ նորություն

Լևոն Մնացականյան. ՊԲ-ը վերահսկում է հակառակորդի ցանկացած տեղաշարժ

ԼՂՀ Պաշտպանության բանակն ուշադրությամբ հսկում է հակառակորդի բոլոր գործողությունները: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարանաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից՝ ապրիլի համեմատ, հրադադարի ռեժիմի խախտումների թիվը նվազել է երկու-երեք անգամ: Նրա խոսքով, դա չի նշանակում, որ հայկական հետախուզությունն ու ստորաբաժանումները, որոնք հերթապահություն են անցկացնում, թուլացրել են զգոնությունը: «Հակառակորդը շարունակում է իրականացնել ակտիվ ինժեներական, ցամաքային և օդային հետախուզական գործողություններ», - նշեց նա:

«Արխապրեսի» փոխանցմամբ, Ղարաբաղի բանակն ուշադրությամբ հսկում է հակառակորդի գործողություններն ու վստահորեն իրականացնում մարտական հերթապահությունը:
Քաղաքագետ. Մոսկվան վերահսկելու է ղարաբաղյան գործընթացը հեռակառավարմամբ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին