6.05.2025
Պուտինը Սարգսյանին է ներկայացրել ԼՂ հարցով «Բաքվում կայացած քննարկումները»
prev Նախորդ նորություն

Պուտին. ՌԴ-ը կարող էր երաշխավոր լինել ղարաբաղյան գործընթացում

ՀՀ-ը և Ադրբեջանը իրապես ցանկանում են գտնել ղարաբաղյան խնդրից դուրս գալու ճանապարհ, որպեսզի ապրեն խաղաղության, համերաշխության պայաններում՝ համագործակցելու և տնտեսությունը զարգացնելու համար: Այդ մասին նախօրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով, ՀՀ-ը նույնպես հետաքրքված է ենթառակուցվածքային, տնտեսական սահմանափակումները վերացնելու հարցում, որպեսզի զարգանա տնտեսությունն ու մարդիկ ավելի լավ ապրեն, որպեսզի ամրապնդվի հայկական պետականությունը: «Դրան է ձգտում նաև ադրբեջանական կողմը: Իմ վերջին շփումները նախագահ Ալիևի հետ Բաքվում խոսում է այդ մասին: Սակայն պետք է գտնել այնպիսի մոտեցումներ ու այնպիսի սխեմաներ, երբ ոչ մեկ իրեն չի զգա հաղթող, ոչ էլ պարտվող, այլ որպեսզի լինի այնպիսի լուծում՝ մշակված ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների կողմից, որոնք ընդունվեն երկու երկրների հասարակությունների կողմից: Եվ դա է ամենագլխավորը: Իսկ ՌԴ-ը, ինչպես նաև Մինսկի խմբի այլ որոշ երկրներ կարող են հանդես գալ երաշխավորի դերում՝ ընդունելով համապատասխան, եթե անհրաժեշտ լինի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևեր»,-նշել է Պուտինը:

Անդրադառնալով այն հարցին, թե Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է վերադարձնի Լեռնային Ղարաբաղի հինգ շրջաններ, հետո ևս երկու շրջան, Պուտինը նշել է, որ նրա պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել այս կամ այն գործընկերոջ հայտարարությունները: Նա նշել է, որ երբ ընթանում է դիրքորոշումների և փոխզիջումների համաձայնեցման փուլ, ապա բարդ աշխատանքի ժամանակ կիրառվում են քաղաքական-դիվանագիտական բոլոր միջոցները, այդ թվում ԶԼՄ-ները:
Լևոն Մնացականյան. ՊԲ-ը վերահսկում է հակառակորդի ցանկացած տեղաշարժ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան