27.11.2024
Լևոն Մնացականյան. ՊԲ-ը վերահսկում է հակառակորդի ցանկացած տեղաշարժ
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Մոսկվան վերահսկելու է ղարաբաղյան գործընթացը հեռակառավարմամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ ունի ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար այնպես, որ չլինեն ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ: Այդ մասին հայտարարել է Հյուսիս-Հարավ քաղաքագիտական կենտրոնի առաջատար փորձագետ Ալեքսանդր Կարավաևը:

Անդրադառալով Պուտինի այն հայտարարությանը, թե հակամարտությունն այնպես է կարգավորվելու, որ չլինեն ոչ հաղթողներ, ոչ պարտվողներ՝ նա նշել է, որ Մոսկվան միտված է Ղարաբաղի շուրջ այնպիսի սցենարի, որ ուժերի բալանսի թեքվի դեպի Ադրբեջան՝ որոշ մարտական գործողություններով հանդերձ և Մոսկվան դա հաշվի է առնելու որպես ռազմա-քաղաքական առավելության արդյունք, փոխանցում է vestikavkaza.ru կայքը:

Ըստ նրա, Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր առավելությունն ու կարևոր չէ, որ քանի շրջան Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց աստիճանաբար կանցնեն նրանց:

Ըստ նրա, Պուտինը հասկանում է, որ այդ գործընթացը երկարատև է, իսկ Մոսկվան այն կառավարելու է հեռակառավարմամբ, որպես բալասնը չլինի լրջորեն խախտված, որպեսզի ՀՀ-ը լիովին չզգա իր պարտությունը այդ պատերազմում, իսկ Ադրբեջանը հնարավորություն ստանա ժամանակ առ ժամանակ նոր տարածքներ վերցնել ուժով: Դա հնարավորություն կտա, որպեսզի Ադրբեջանի ու ՀՀ-ի նախագահները ստորագրեն նորմատիվ փաստաթուղթ, որն արտացոլի իրերի իսկական դրությունը: