27.11.2024
Քաղաքագետ. Մոսկվան վերահսկելու է ղարաբաղյան գործընթացը հեռակառավարմամբ
prev Նախորդ նորություն

Եվրոպա գազի արտահանման աճն Իրանի համար տնտեսապես արդարացված չէ

Իրանում գազի արդյունահանման օրական ծավլաները հասել են 750 մլն խորանարդ մետրի: Առաջիկա մեկ ու կես տարում նախատեսվում է «կապույտ վառելիքի» ծավալները հասցնել օրական 1 մլրդ խորանարդ մետրի, ինչի արդյունքում Իրանը հնարավորություն կունենա օրական շուրջ 200 մլրդ խորանարդ մետր գազ արտահանել: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի միջազգային եւ կոմերցիան հարցերով տեղակալ Ամիր Խոսեին Զամանինիան, հայտնում է Թրենդ գործակալությունը:

Այժմ Իրանն օրական արտահանում է 27 մլն խորանարդ մետր գազ Թուրքիա, նույնքան էլ ներկրում է Թուրքմենստանից: «Իրանը մտադիր է գազ արտահանել տարածաշրջանի երկրներ, իսկ հեղուկ գազի արտահանման մասով նախապատվություն է տալիս ասիական շուկաներին: Իրանը նաեւ պատրաստ է «Հարավային գազային միջանցքով» գազի արտահանման բանակցություններին, սակայն այժմ խողովակաշարերի միջոցով դեպի Եվրոպա գազի արտահանումը տնտեսապես արդաացված չէ», - ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ անգամ հեղուկ գազի առաքումների մասով Իրանի համար առաջնահերթ է Ասիան, ոչ թե Եվրոպան:

Միեւնույն ժամանակ Իրանը, ըստ Զամանինիայի, ցանականում է դիվեսիֆիկացնել արտահանման ուղղությունները եւ բանակցություններ է վարում Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ աշխարհում առաջարկի եւ պահանջարկի միջեւ բալանսի ստեղծման համար: «Մենք պետք է նպաստենք գազի պահանջարկի մեծացմանը, քանի որ այն հանդիսանում է էկոլեգիապես մաքուր վառելիք», - ասել է Իրանի նավթի փոխնախարարը, ում խոսքով գազի արտահանման բնագավառում Իրանի ներուժն աճելու է, քանի որ երկրում օրական գազի կորուստների ծավալը կազմում է 200 մլն խորանարդ մետր:

«Սակայն առաջիկա հինգ տարիների ընթացքում կիրականացվեն 20 լրդ դոլար արժողությամբ մի շարք ծրագրեր՝ ուղղված վառելիքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը ու կորուստների նվազեցմանը», - ասել է նա՝ հավելելով, որ գազը կազմում է Իրանի վառելանյութային բալանսի 70%-ը: