26.11.2024
Թուրքիան բացահայտ շանտաժի է ենթարկում Եվրամիությանը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ու Արևմուտքը պետք է վերադառնան հարաբերությունների նախկին մակարդակին

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ:

ՏԱՍՍ հաղորդմամբ, Լավրովը հայտարարել է, որ հարաբերությունները վաղ թե ուշ կվերադառնան կայուն մակարդակի:

Ռուս նախարարը նաև ասել է, որ ՌԴ ու Գերմանիայի հարաբերություններն այսօր՝ Գերմանիայի վերամիավորումից հետո, գտնվում են ամենաբարդ փուլում:

Իր հերթին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ելույթ ունենալով Ուրալի դաշնային համալսարանում հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը, անկախ առկա տարաձայնություններից, պետք է երկխոսեն:

«Շատերն են կարծում, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն պետք է մտերմանան: Ես ինքս այդ մարդկանցից մեկն եմ»,-հայտարարել է գերմանացի նախարարը: