6.05.2025
ՌԴ-ն ու Արևմուտքը պետք է վերադառնան հարաբերությունների նախկին մակարդակին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում կալանավորել է ընդդիմադիր գործիչ Նաթիգ Ջաֆարլին

Օգոստոսի 12-ի ուշ երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» (ReAl) հասարակական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին: Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը։

Նրա փաստաբան Ջավադ Ջավադովը հայտնել է, որ հայտնի տնտեսագետ, հասարակական գործիչ Ջաֆարլիի ձերբակալության պատճառը վերջինիս հասարակական-քաղաքական գործունեությունն է, հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:

Ջաֆարլիին ներկայացվել են «ապօրինի ձեռնարկատիրություն» և «ծառայողական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, կամ ունեցել է ընտրությունների արդյունքների կամ հանրաքվեի վրա ազդելու նպատակ» հոդվածներով մեղադրանքներ: Թե այս մեղադրանքների հիման վրա կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվել՝ դեռ հայտնի չէ:

Ըստ փաստաբանի՝ նրա կալանքի համար որևէ իրավական հիմք չկա: Իր հերթին, իրավաբան Ալեսքեր Մամեդլին նշել է, որ միանգամից 4 ամսով կալանք կիրառվում է ծանր հանցագործություններ իրականացնելու դեպքում՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցներ կիրառվել են նաև լրագրող Խադիջա Իսմայիլովայի, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի և «Ոչ կառավարական կազմակերպությունների գործի» շրջանակներոմ այլ անձանց նկատմամբ:
Բակո Սահակյան. ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ողջամիտ փոխզիջումներն անհրաժեշտ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան