ՌԴ-ը և Ադրբեջանը կքննարկեն երկու երկրների ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ: «Рособоронэкспорта», Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Դիմտրի Ռոգոզինի այցը Բաքու կրում է հատուկ բնույթ և դրա մասին մինչ այդ չէր հայտարարվել, փոխանցում է «Коммерсантъ»-ը: Նշվում է, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի հիմնական խնդիրները ռազմա-տեխնիկական համագործակցության առումով կայանում է ռազմական գործարքների կատարման մեջ, որոնք ստորագրվել են դեռևս մի քանի տարի առաջ: Հիմնական խնդիրն Ադրբեջանի մոտ գումարների պակասն է այդ գործարքների կատարման համար: Չի բացառվում նաև, որ քննարկումների ընթացքում ադրբեջանցիները բարձրացնեն Հայաստանին ռուսական զենքերի մատակարարման հարցը, քանի որ Մոսկվան վերջերս Երևանին 200 միլիոն դոլարանոց վարկ է տրամադրել: Ադրբեջանը զենքերի խոշոր գնորդ է և ՌԴ-ը չի ցանկանում նրան կորցնել: 2010-2014թթ.-ին Բաքուն Մոսկվայի հետ կնքել էր երկու հատ С-300ПМУ-2 զենիթա-հրթիռային համակարգերի, "Тор-2МЭ" համակարգեր, մոտ հարյուր մարտական և տրանսպորտային ուղղաթիռների ձեռք բերման պայմանագրեր: Ստորագրվել են նաև առնվազն 100 Т-90С և մոտ 100 БМП-3 ձեռք բերման պայմանագրեր: Գործարքների ընդհանուր չափը հասնում է 4 միլիարդ դոլարի: Աղբյուրները հայտնում են, որ գործարքների մեծ մասը կատարվել է, օրինակ նախորդ տարի Ադրբեջանը ստաղել է 40 պատվիրված Ми-17В1 ուղղաթիռներից վերջին վեցը: Նշվում է, որ գործարանները դեռևս պետք է իրականացնեն մի քանի տանկերի, հրթիռային համակարգերի առաքման պայմանագրերը: