26.11.2024
Գյուլեն. Էրդողանը ձգտում է ժողովրդավարությունից բռնապետության անցնել
prev Նախորդ նորություն

Ռոուհանին ու Ալիևը Բաքվում քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքը

Օգոստոսի 7-ին Բաքվում կայացել է Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ գագաթաժողովի շրջանակում: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք երկրների նախագահների բանակցությունների ընթացքում քննարկվելու են առեւտրի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, տրանսպորտի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում եռակողմ համագործակցությունն ընդլայնելուն ուղղված հարցեր:

Բաքվում հուլիսի 7-ին ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ կայացել է մի շարք փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Նրանք ստորագրել են 6 փաստաթուղթ, որոնք վերաբերում են առեւտրի, կապի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում համագործայկցությանը:

Բաքու մեկնելուց առաջ Ռոուհանին նշել էր, որ «մտադիր են քննարկել, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որի նպատակն է Հյուսիսային Եվրոպան կապել Հարավ-Արեւելյան Ասիայի հետ»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Իրանի նախագահը նշել է նաեւ, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններն ավելի ու ավելի ռազմավարական բնույթ են ստանում: Բացի այդ, նա նշել է տարածաշրջանային եւ միջազգային հարցերում երկկողմ համագործակցության կարեւորությունը: