26.11.2024
Ռոուհանին ու Ալիևը Բաքվում քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքը
prev Նախորդ նորություն

Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Սուեցի ջրանցքի մրցակից

7200կմ երկարություն ունեցող միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, որը միավորում է Հյուսիսային Եվրոպան Հնդկաստանի ու Պարսից ծոցի երկրների հետ դառնալու է Իրանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների Բաքվում կայանալիք հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Ինչպես նշում է իրանական Press TV-ն, նոր ուղին կդառնա Սուեցի ջրանցքի մրցակիցը:

Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի ու Իրանի նախագահների հետ կկայանա այսօր: Հյուսիս-Հարավի առավելությունը՝ այդ թվում Սուեցի միջանցքի նկատմամբ կայանում է նրանում, որ այն երկու և ավելի անգամ կրճատում է բեռնափոխադրումների հեռավորությունը, ինչպես նաև նվազեցնում է կոնտեյներների փոխադրման արժեքը՝ ծովային համեմատ:

Ինչպես այցի նախօրին հայտարարել է ՌԴ նախագահը, Հյուսիս-Հարավն ուղղված է Հնդկաստանի, Իրանի, Պարսից ծոցի երկրների տարանցիկ բեռների փոխադրման համար առավել հարմարավետ պայմաններ ստեղխել Ադբեջանով, ՌԴ-ը և այնուհետ դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա արտահանելու համար:

Իրանը, ՌԴ-ը և Ադրբեջանը լրջորեն կախված են նավթի վաճառքից, որոնց գներն անկում են ապրել, իսկ նոր տարանցիկ միջանցքը թույլ է տալիս դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները: Միջանցքը թույլ կտա մերձկասպյան երկրներին, ինչպե նաև Հնդկաստանին նվազեցնել իրենց կախվածությունն Արևմտյան շուկաներից ու ապահովել մուտքը դեպի աճող Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի շուկաներ: