26.11.2024
Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Սուեցի ջրանցքի մրցակից
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետներ. Ադրբեջանը շարունակելու է զենք գնել ՌԴ-ից

Ռուս ռազմական փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի հեղինակությունը, որպես ռազմա-արդյունաբերական արտադրանքի գնորդի նախկինի պես բարձր է՝ չնայած տնտեսական դժվարություններին, որ այդ երկիրը կրում է նավթի գների անկման պատճառով:

Մոսկովյան Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետները կարծում են, որ ՌԴ-ը զգում է Ադրբեջանի, որպես զենքերի խոշոր գնորդի կարիքը: Կենտրոնի տնօրենի տեղակալ Կոնստանտին Մակիենկոն կարծում է, որ թեև նավթի ու գազի գների անկման պատճառով Բաքուն դժվար թե կարողանա նախկին ծավալներով, այսինքն մի քանի միլիարդ դոլարի գործարքներ կնքել, այնուամենայնիվ մի քանի հարյուր միլիոնի կարող է իրեն թույլ տալ: Նրա խոսքով, պետք է վերլուծել, թե այս պայմաններում Ադրբեջանն ինչի կարիք է զգալու: Ըստ նրա, հնարավոր է նրանք շարունակեն գնել հրթիտա-հրետանային համակարգեր, տանկեր, ուղղաթիռներ, փոխանցում է moscow-baku.ru կայքը:

«Экспорт вооружений» հանդեսի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը հայտարարել է, որ Բաքուն իրեն կարող է թույլ տալ մոտակա տարիների ընթացքում շարունակել գնել մի քանի հարյուր միլիոնի զենքեր, օրինակ արտակարգ գնումներ կատարել:

Նրա խոսքով, հնարավոր է ադրբեջանական կողմը ՌԴ-ից գնի նաև արկեր, քանի որ հայտնի չէ, թե ինչքան են արկեն նրանք ծախսել ապրիլյան մարտերի ընթացքում:Բացի այդ, Բաքուն կցանկանա գնել գերճշգրիտ զենքեր, ինչպես նաև օդ-ցամաք տեսակի հրթիռներ, ինչպես նաև «Краснополь» կառավարվող արկեր ու ականներ:

Ըստ նրա, Բաքուն նաև պատրաստ է գնել ավիացիոն պլատֆորմներ: Նրա խոսքով, Ադրբեջանը չունի արդիական մարտական ինքնաթիռներ՝միայն խորհրդային ՄԻԳ-եր:Նա հավելել է, որ Ադրբեջանը կարող է գնել նաև СУ-30СМ: