29.03.2024
Ռազմական փորձագետներ. Ադրբեջանը շարունակելու է զենք գնել ՌԴ-ից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էրդողանը խոստացել է վերսկսել բանակցությունները «Թուրքական հոսք»-ի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է, և ինքը վստահ է, որ վաղը նրա հետ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը նոր էջ կբացի մինչև վերջերս խիստ լարված ռուս-թուրքական հարաբերություններում:

«Սա պատմական հանդիպում է, և մենք՝ իմ ընկեր Վլադիմիրի հետ, վստահ եմ՝ շատ բան ունենք անելու»,- այցից առաջ ՏԱՍՍ գործակալությանը ասել է Թուրքիայի նախագահը՝ մեծարելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում ու աշխարհում:

«Առանց Ռուսաստանի հնարավոր չէ գտնել սիրիական ճգնաժամի լուծումը, միայն Կրեմլի հետ համագործակցությամբ մենք կարող ենք այն կարգավորել», - ասել է Էրդողանը, ով սեփական երկրում հեղափոխության փորձը ճնշելուց հետո առաջին արտագնա այցով մեկնում է ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր, այլ Ռուսաստան: Ավելին, Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանը բացահայտ դժգոհել է Արևմուտքից՝ ըստ էության, ևս մեկ ընդհանուր եզր սահմանելով երկկողմ բանակցությունների համար:

«Եվրամիությունը չի կատարում Թուրքիային տված խոստումները, և արդեն 53 տարի է՝ գլուխ է տանում, մինչդեռ մենք հետևողականորեն ապացուցում ենք մեր ազնվությունը, և նույնն էլ նրանցից ենք ակնկալում: Բրյուսելը պետք է հրաժարվի երկակի չափանիշների իր քաղաքականությունից», - ասել է Էրդողանը՝ հավելելով․ - «Արևմուտքը նախապաշարմունքներով է վերաբերվում Թուրքիային, մինչդեռ այն զարգացումները, որ կան եվրոպական հասարակությունում, տեղի են ունենում նաև Թուրքիայում: Ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները հարգելու հարցում Եվրամիության որևէ երկիր չի կարող համեմատվել Թուրքիայի հետ»:

Ռուսաստանին սիրաշահելուց, Արևմուտքին քննադատելուց բացի Էրդողանը նաև խոստացել է անհապաղ վերսկսել բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շուրջ, որը մեկնարկելով Ռուսաստանից ու անցնելով Սև ծովի հատակով՝ Թուքրիայի տարածքով, ռուսական գազը կհասցնի մինչև Հունաստան:

«Մենք պատրաստ ենք անմիջապես քայլեր ձեռնարկել այդ ծրագրի իրագործման ուղղությամբ, որևէ խոչընդոտ չեմ տեսնում», - ասել է Էրդողանը, ով ամիսներ առաջ՝ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, սառեցրել էր այս հարցով բանակցությունները:

Կրեմլում չեն թաքցնում՝ այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, որն արդեն մի քանի տարի է՝ փորձում է Եվրոպա գազ հասցնելու հուսալի ճանապարհ գտնել ՝ շրջանցելով Ուկրաինան:
Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար