27.11.2024
Էրդողանը խոստացել է վերսկսել բանակցությունները «Թուրքական հոսք»-ի շուրջ
prev Նախորդ նորություն

Պուտինը հայ-թուրքական մերձեցման համար հող է նախապատրաստում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ, որոնք նպատակ ունեն խթանել եվրասիական տարածաշրջանում ինտեգրումը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», հանդիպումների նպատակներից մեկը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը:

«Երևանում հուլիսի երկրորդ կեսին տեղի ունեցած զինված հակամարտությունը ցուցադրել է նախագահ Սարգսյանի դիրքերի թուլացումն ու ռադիկալ տրամադրությունների աճը: Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին իշխանության պահպանման համար անհրաժեշտ է առանցքային արտաքին խաղացողների օժանդակությունը: ՌԴ-ից բացի նման խաղացող Հայաստանի համար անսպասելիորեն կարող է դառնալ իր հակառակորդ Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ կոնֆլիկտային արտաքին քաղաքականությունը մեղմել ձգտող Էրդողանը ևս ծրագրում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: Վարկածներից մեկի համաձայն, Երևանի ու Անկարայի միջև շփումների վերականգնումը պիտի տեղի ունենար դեռ հուլիսին, սակայն հեղաշրջման փորձը տապալել է այն», - գրում է պարբերականը:

«Տարածաշրջանային առաջնորդների հետ ծրագրված հանդիպումները կարող են լինել մի շղթայի օղակներ. դիվանագիտական մարաթոնի արդյունքը կարող է դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար հող նախապատրաստելը, ինչը, փորձագետների համոզմամբ, էապես կնվազեցնի լարվածությունը Հարավային Կովկասում», - նշում է պարբերականը: