6.05.2025
Յակով Քեդմի. ՌԴ-ը այսօր որոշիչ դերակատարում ունի ղարաբաղյան հարցում
prev Նախորդ նորություն

Գյուլեն. Էրդողանը ձգտում է ժողովրդավարությունից բռնապետության անցնել

"Իմ հեռակա կալանքի մասին Ստամբուլի դատարանի որոշումը ապացուցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է ավտորիտար իշխանության": Այս մասին հայտնել է «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը, հայտնում է Reuters–ը:

Նրա խոսքով, կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են Թուրքիայի արդարադատության համակարգում անկախ դատավորների բացակայությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Էրդողանի ձգտում է ժողովրդավարությունից բռնապետության անցնել:

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, պահանջելով ԱՄՆ-ից արտահանձնել նրան: Իր հերթին Վաշինգթոնը պահանջում է նրա մեղավորությաան ծանրակշիռ ապացույցներ՝ արտահանձնման գործընթացը սկսելու համար:
Ռոուհանին ու Ալիևը Բաքվում քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան