26.11.2024
Պուտինը, Ալիևն ու Ռոհանին կքննարկեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծը
prev Նախորդ նորություն

Յակով Քեդմի. ՌԴ-ը այսօր որոշիչ դերակատարում ունի ղարաբաղյան հարցում

Օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա աշխատանքային այցով: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Սարգսյանի հետ հանդիպումից առաջ Պուտինը կժամանի Բաքու, որտեղ տեղի կունենա ՌԴ, Ադրբեջանի ու Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է իսրայելական Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար, փորձագետ Յակով Քեդմին:

Նրա խոսքով, այդ հանդիպմանը բարձրացվելու է նաև ղարաբաղյան հարցը՝ Մոսկվան փորձելու է ակտիվորեն պայմանավորվել Բաքվի ու Երևանի հետ՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկ հարաբերությունները մի կողմից, մյուս կողմից՝բարդ հարաբերությունները Թուրքիայի ու ՀՀ-ի միջև, փոխանցում է Day.Az-ը:

Փորձագետը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը հակառակ պարագայում հակամարտության գոտում ծագելու են մարտերը, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլին:

Քեդմին նշել է, որ ՌԴ-ը այսօր որոշիչ դերակատարում ունի ղարաբաղյան հարցում և հավասարաչափ հարգանք է վայելում ադրբեջանական և հայկական կառավարական շրջանակներում: Ըստ նրա, այդ հակամարտության կարգավորմանը կարող էր մասնակցել նաև ԱՄՆ-ը, սակայն այժմ նրանք զբաղված են նախագահական ընտրություններով:

Հատկանշական է, որ ադրբեջանական պետական "ԱզերԹաջ" գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պտուինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում պարտադրել հակամարտության կողմերին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» եւ իր մենաշնորհը հաստատել գործընթացի վրա: