26.11.2024
Փորձագետներ. ՌԴ-ի ու Իրանի միջև ռազմական համագործակցությունն աճում է
prev Նախորդ նորություն

Պուտինը, Ալիևն ու Ռոհանին կքննարկեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծը

Օգոստոսի 8-ին Բաքվում եռակողմ հանդիպում է կայանալու Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի նախագահների միջև, որի շրջանակում ղեկավարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարն ու «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի ու Հասան Ռոհանիի հետ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 7.200 կմ երկարությամբ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծին:

«Այն ուղղված է Հնդկաստանից, Իրանից, Պարսից ծոցի երկրներից դեպի Ադրբեջանի, Ռուսաստանի, այնուհետև` Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի տարածքներ տարանցիկ բեռների տեխափոխումը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»,-ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը նաև մանրամասնել է, որ 3 երկրների փոխգործակցության շրջանակում հեռանկարային ուղղություններ են համարվում էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում ռազմավարական ներդրումային նախագծերի իրականացումը:

«Լավ հնարավորություններ կան նաև առևտրի, զբոսաշրջության, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայությունների ընդլայնման համար»,- շարունակել է Պուտինը: