ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իշխանություններին խորհուրդ տվեց ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցում առկա սուտ նյութերին ուշադրություն չդարձնել եւ շարունակել այն քաղաքականությունը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում: Նշենք, որ այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում երկու վիճահարույց զեկույցների նախագիծ է քննարկվել, որոնցից մեկը՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցն ընդունվել է: Օհանյանն ասաց նաեւ, որ ԼՂՀ իշխանությունները ջրային տնտեսության եւ ջրային քաղաքականության առումով ճիշտ ուղղություն են որդեգրել եւ հատկապես Սարսանգի ջրամբարում այդ աշխատանքները պետք է շարունակվեն: