Այսօր՝ ժամը 16:00-ին, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։ Ինչպես հայտնում են ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից, զինծառայողի մարմնի հանձնումը տեղի է ունեցել համաձայն ԼՂՀ եւ Ադրբեջանի պայմանավորվածության, որը ձեռք էր բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ: Զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց նաև, թե այս պահի դրությամբ հայկական կողմն ուներ մեկ անհետ կորած։