26.11.2024
Կարասինը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը
prev Նախորդ նորություն

Յագլանդ. Մտահոգությամբ եմ հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարությամբ է հանդես եկել երևանյան իրադարձությունների կապակցությամբ:

«Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհրդի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները», - ասել է Յագլանդը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ վերջ տալ այս վտանգավոր իրադրությանը և վերադառնալ ժողովրդավարական միջոցներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքը պետք է գերակայեն, հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ Երեւանում ՊՊԾ գունդը գրաված "Սասնա ծռեր" զինված խմբին աջակցող ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ արդեն մի քանի օր է ինչ տեղ են ունենում լոկալ բախումներ: Այս ընթացքում վիրավորվել, ձերբակալավել ու բերման են ենթարկվել բազմաթիվ քաղաքացիներ: Բախումների ժամանակ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ: