26.11.2024
Յագլանդ. Մտահոգությամբ եմ հետևում Հայաստանում կատարվող իրադարձություններին
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ուժայինները շրջափակել եւ խուզարկել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ավիաբազան

Թուրքիայում ուժայինները շրջափակել եւ խուզարկություններ են իրականացրել ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան Ադանայում: Տեղական մամուլի փոխանցմամբ, որին ցիտում է РИА գործակալությունը, շրջափակումն իրականացել են շուրջ 7000 ուժայիններ ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Ստուգումներն իրականացրել են անվտանգության պատրվակով, որի համար հիմք է ծառայել Ադանա քաղաքում պետական հեղաշրջման փորձի մասին ստացված տեղեկությունը: Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիքը, գտնվելով Ադանայում, հայտարարել է, որ ռազմաբազայում միայն անվտանգության ստուգումներ են անցկացվել և ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրանքով ձերբակալվել էր «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարներից մեկը: Այս փաստը ԱՄՆ բնակվող ազդեցիկ թուք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ) հանգամանքի հետ բավականին լարել է Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակից ԱՄՆ-ի հետ:

«Ինջիրլիք» ռազմաբազան միևնույն ժամանակ օգտագործվում է և՛ թուրք, և՛ ամերիկացի զինվորականների կողմից, ինչպես նաև հանդիսանում է ՆԱՏՕ-ի միջուկային մարտագլխիկների պահպանման վայրը, որոնց իրական քանակը հայտնի չէ: