26.11.2024
Թուրքիայի ուժայինները շրջափակել եւ խուզարկել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ավիաբազան
prev Նախորդ նորություն

Էրդողանն իրեն՝ բանակին ու նավատորմին ուղղակի հրաման տալու իրավունքով է օժտել

Թուրքիայի իշխանությունները ցամաքային զորքերը, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը դուրս են բերել գլխավոր շտաբի ենթակայությունից եւ փոխանցել ազգային պաշտպանության նախարարության ենթակայությանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կառավարության որոշումը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:

Բացի այդ, նախագահն ու վարչապետը զորքերին ուղղակի հրաման տալու իրավունք են ստացել՝ առանց որեւէ պաշտոնատար անձի հետ համաձայնեցման, իսկ զինվորականները պարտավոր են այդ հրամաններն անհապաղ ի կատար ածել:

Որոշումը նաեւ դադարեցնում է կրտսեր օղակի սպաների պատրաստող ռազմական ակադեմիաների եւ վարժարանների գործությունը, ինչի մասին նախօրեին հաղորդել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: