26.11.2024
Փորձագետներ. Դավութօղլուի հայտարարությունը հարվածի տակից դուրս է բերում Էրդողանին
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Ադրբեջանը չի արագացնելու իր անդամակցությունը ՇՀԿ-ին

Հունիսին Ադրբեջանն ավարտել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակի ձեռք բերումը՝ վավերացնելով նախորդ տարի ստորագրված հուշագիրը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ քայլը գնահատել էր, որպես լիարժեք անդամակցության ընդառաջ արված առաջին քայլ:

Ադրբեջանցի քաղաքագետ Տոֆիկ Աբբասովը նշել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի որոշակի թուլացման և այնքան ճգնաժամային երևույթների պահպանման ֆոնին Շանհայի կազմակերպության շուրջ ձևավորվում է բավականին հեռանկարային գոտի, որն իր մեջ ներառում է դինամիկ տնտեսությամբ երկրներ, փոխանցում է ТАСС-ը:

Տնտեսական գործոնը կարող է որոշիչ դառնալ Ադրբեջանի ու Շանհայի կազմակերպության մերձեցման համար, քանի որ Բաքուն ավանդավար շատ զգույշ է քաղաքական կամ ռազմական դաշինքներին մասնակցելու հարցերում: Ադրբեջանը Շանհայի կազմակերպությունը դիտարկում է որպես ոչ կոնֆրոնտացիոն միավորում:

Շանհայի կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը հայտարարել է, որ երկխոսության գործընկերոջ կարգավիճակը թույլ կտա Բաքվին ակտիվորեն մասնակցել կազմակերպության բազմապլանային և բազմակողմանի գործողություններին:

Ինչպես նշել է տնտեսագետ Օքթայ Ահվերդիևը, Նոր Մետաքսի ճանապարհը բազմակողմ նախագիծ է, որին մասնակցելու են տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Նրա խոսքով, Ադրբեջանն ունենալով ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքներ կարող տարանցիկ երկիր դառնալ բեռների որոշակի հոսքերի համար:

Փորձագետները նշել են, որ Ադրբեջանը չի արագացնելու իրադարձություններն ու անդամակցի Շանհայի կազմակերպությանը: Ահվերդիևը հավելել է, որ ապագայում, եթե կազմակերպությունը համապատասխանի Ադրբեջանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերին, ապա չի բացառվում լիարժեք անդամակցություն: