26.11.2024
Հայացք Բաքվից. Ադրբեջանը չի արագացնելու իր անդամակցությունը ՇՀԿ-ին
prev Նախորդ նորություն

Գյուլենը չի մտահոգվում ԱՄՆ–ից արտահանձնման կապակցությամբ

Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ, չի մտահոգվում ԱՄՆ–ից արտահանձնման կապակցությամբ։ Այս մասին նա ասել է Corriere della Sera–ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա ամերիկյան իշխանությունները չեն հաստատել, որ Թուրքիայի կառավարությունից արտահանձնման մասին պաշտոնական դիմում են ստացել։ «ԱՄՆ–ը հստակ հասկացնել է տվել, որ հավատարիմ է մնալու իրավական պետության օրենքներին։ Ես չեմ վախենում եւ կհամագործակցեմ ԱՄՆ իշխանությունների հետ»,– ասել է Գյուլենը։

Նա հերթական անգամ հերքել է հեղաշրջման կազմակերպման մեղադրանքները։ «Եթե նրանք, ովքեր կարդում են իմ աշխատություններն ու լսում են իմ ճառերը, եկել են պետական հեղաշրջման գաղափարին, նրանք դավաճանել են իմ քարոզած արժեքները»,– ասել է նա։

Գյուլենի խոսքով՝ Եվրոպան կարող էր օգնել Թուրքիային շարունակել ժողովրդավարական բարեփոխումների ուղին։ «Ես միշտ պաշտպանել եմ ԵՄ–ին անդամակցելու Անկարայի քաղաքականությունը։ Կարծում եմ, որ ԵՄ անդամակցությունը միակ ուղին է Թուրքիայում ժողովրդավարական զարգացում ապահովելու համար»,– ասել է Գյուլենը։