11.03.2025
Մարտինով. Մոսկվայի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ երկխոսությունը հենց այժմ
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Դավութօղլուի հայտարարությունը հարվածի տակից դուրս է բերում Էրդողանին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ ռուսական ինքնաթիռի խոցման հրահանգն ինքն է տվել ցրելու է ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կուտակված սև ամպերը:

Փորձագետ Վլադիմիր Շապովալովը հայտարարել է, որ Դավութօղլուի հայտարարություններն արվել է ոչ պատակահական և ճիշտ ժամանակին: Նրա խոսքով, Թուրքիայի նախկին վարչապետի հայտարարությունը բոլոր հարցերը դնում է իր տեղում, իսկ այդ հայտարարությունից հարվածի տակից դուրս է բերում Թուրքիայի նախագահին:

"Եթե որոշումը կայացրել է վարչապետը, ով այժմ թուրքական իշխանության մաս չէ, ապա ՌԴ ղեկավարությունը պատճառներ չունի երկխոսություն չսկսելու Թուրքիայի նախագահի հետ", փոխանցում փորձագետի խոսքերը է ren.tv-ը:

Փորձագետը նշել է, որ Դավութօղլուի ինքնախոստովանականը կարելի է դիտարկել այն համատեքստում, որ Էրդողանը անձնական պատասխանատվություն չի կրում ռուսական ինքնաթիռի խոցման համար: Նա հավելել է, որ Դավութօղլուի հայտարարությունը հնչում է Պուտին-Էրդողան օգոստոսին կայանալիք հանդիպմանն ընդառաջ:

«Комсомольская правда» ռադիո եթերում Ազգային պաշտպանություն հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ հնարավոր է դա լինի տեղեկատվական արտահոսք թուրքական իշխանությունների կողմից:

Նա նշել է, որ դա բազմաքայլ կոմբինացիա է Էրդողանի՝ Մոսկվա կայանալիք այցից առաջ: Անկարան հասկանում է, որ ՌԴ-ում հասարակական-քաղաքական շրջանակներում Էրդողանի նկատմամբ վերաբերմունքը բացասական է և այդ տեղեկատվական արտահոսքը փորձ է մեղքը բարդել նախկին վարչապետի վրա: Ըստ նրա, դա փորձ է Թուրքիայի նախագահին ավելի լավ լույսի ներքո ցույց տալու համար:
Հայացք Բաքվից. Ադրբեջանը չի արագացնելու իր անդամակցությունը ՇՀԿ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը