27.11.2024
Դավութօղլուն հայտարարել է, որ իր հրամանով է խոցվել ռուսական Սու-24-ը
prev Նախորդ նորություն

Մարտինով. Մոսկվայի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ երկխոսությունը հենց այժմ

Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը դինամիկ գործընթաց է: Անգամ երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական ինքնաթիռն ու հարաբերությունները սրվեցին, պարզ էր, որ համագործակցությունն այս կամ այն ձևով շարունակվելու է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Հասարակական գիտությունների ինստիտուտի տարածքային զարգացման ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սավչենկոն:

Նա նշել է, որ ՌԴ-ը և Թուրքիան ունեն բազմաթիվ տնտեսական ծրագրեր: Նրա խոսքով, թուրքերն իրենցից երկար ժամանակ մետաղներ են գնել, Մոսկվան ներկրել է աշխատուժ, այնտեղ զարգացած է զբոսաշրջային ոլորտը, որտեղ միլիարդավոր ռուբլիներ են ներդրված, փոխանցում է lenta.ru-ն:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հայտարարել է, որ փոխվում է իրավիճակը, այդ թվում Թուրքիայի շուրջ՝ դա մեկ: "Երկրորդ՝ դավաճանել կամ չդավաճանել կարող են մարդիկ, այլ ոչ թե երկրները", - ասել է նա:

Ըստ նրա, Էրդողանի ու նրա ռեժիմի նկատմամբ պատրանքներ չկան, այդ թվում ՌԴ-ին ղեկավարության մոտ: Այլ հարց է, որ Թուրքիան մերձակա հարևան է, ՆԱՏՕ-ի անդամ, այդ երկիրը կանգնած է երկարատև ապակայունացման շեմին: Ըստ նրա, իրենք շատ մոտ են թուրքական սահմանների՝ դա Սև ծովն է, մյուս կողմից՝ հայկական հարցը, ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչն ամբողջ Անդրկովկասի ապակայունացման հարցն է:

Ըստ նրա, իրենք չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ և չշփվել: Նա հավելել է, որ Մոսկվայի համար շատ կարևոր է Թուրքիայի հետ երկխոսությունը հենց այժմ, փոխանցում է life.ru կայքը: