27.11.2024
Ադրբեջանի զինվորականները մասնակցում են Saber Guardian-2016 մանևրներին
prev Նախորդ նորություն

Դավութօղլուն հայտարարել է, որ իր հրամանով է խոցվել ռուսական Սու-24-ը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իր հրամանով է խոցվել ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Այդ մասին գրում է Hurriyet Daily News-ը:

Ըստ աղբյուրի՝ Դավութօղլուն պարզաբանել է, որ իր հրամանը վերաբերում էր ոչ թե կոնկրետ ինքնաթիռին, այլ Թուրքիայի ընդհանուր օդային տարածքի պաշտպանությանը: Նրա խոսքով՝ Թուրքիայում վարչապետն է գրավոր գլխավոր շտաբին փոխանցում զենքի կիրառման կանոնները.

«Ես հրամանը տվել եմ հոկտեմբերի 10-ին: Հրամանում ասվում էր, որ երկրիզինված ուժերը պետք է կործանեն ոչ միայն սիրիական, այլև ցանկացած այլ ինքնաթիռներ, որոնք խախտում են Թուրքիայի օդային տարածքը »,- ասել է Դավութօղլուն՝ ավելացնելով, որ որոշումը կայացվել է ռուսական ինքնաթիռների կողմից բազմաթիվ խախտումներից հետո:

«Ես կստանձնեի այդ քաղաքական պատասխանատվությունը, եթե դա տեղի ունենար նաև այսօր»,- հավելել է Թուրքիայի նախկին վարչապետը: