26.11.2024
ՌԴ հաստատել է Սիրիայի տարածքում ավիացիա տեղակայելու համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Մոտակա հինգ տարվա ընթացքում Ադրբեջանում գրանցվելու է գործազրկության աճ և մանաթի անկում

Մոտակա հինգ տարվա ընթացքում Ադրբեջանում գրանցվելու է գործազրկության աճ, մանաթի անկում, քրեածին իրավիճակի վատթարացում, բնակչության եկամուտների անկում ու գնաճ: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Ղուբադ Իբադօղլուն:

Նրա խոսքով, առկա են մի քանի գործոններ, որոնք նպաստում են գնաճին: Ադրբեջանում տեղի է ունենում դեֆլյացիա, մանաթն արժեզրկբում է, աճում է ներկրվող ապրանքների թիվը: Ըստ նրա, ապրանքները ներկրվում են երկիր դոլարով, իսկ վաճառքի դեպքում մեծ դեր է խաղում արտարժույթի արժեքը: Նրա խոսքով, վերջին շրջանում մեծացել են կոմունալ ծառայությունների գները, ինչ էլ ազդում է այլ շուկաների վրա, փոխանցում է sputnik.az-ը:

Տնտեսագետի խոսքով, միջին վիճակագրական ընտանիքի բյուջեում կոմունալ ծառայությունների գներն աճում են, ինչն նույնպես ազդում է գների աճի վրա:Գնաճը կախված է մի շարք գործոններից:

Նրա խոսքով, այն ինչ տեղի է ունենում ֆինանսական և բանկայի ոլորտներում, ինչպես նաև բնակչության գնողունակության անկումն հանգեցնում է նարն, որ վաճառքը պետական և մասնավոր հատվածում անկում է ապրում:

Իբադօղլուն հավելել է, որ մոտակա հինգ տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսության մեջ գրանցվելու է գործազրկության աճ, մանաթի անկում, բնակչության եկամուտների անկում ու գնաճ: