30.12.2024
Իրանը ցանկանում է զբաղեցնել Թուրքիայի տեղը ՌԴ շուկայում
18.12.2015
Իրանը ցանկանում է զբաղեցնել Թուրքիայի տեղը ՌԴ շուկայում

Իրանը և Ռուսաստանն ապագայում կարող են ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը տաս անգամ: Թեհրանը ցանկանում է ամբողջությամբ զբաղեցնել Թուրքիայի տեղը դեպի ՌԴ գյուղմթերքների արտահանման մասով: Այդ մասին հայտարել է Իրանի Մեջլիսի ֆունդամենտալիստների խմբակցության ղեկավար Գոլամալի Հադդադ Ադելը: Նրա խոսքով, Իրանը բնության և կլիմայի տեսանկյունից բազմազան երկրի է և նույնը վերաբերվում է գյուղատնտեսական արտադրանքին: Իրանը մի շարք անուն ապրանքներում առաջատարն է աշխարհում: Ադելի խոսքով, իրենք մեծ ներուժ ունեն և ապագայում կարող են նոր ուղղություններ բացել ՌԴ-ի հետ հարաբերություններում, այդ թվում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման առումով, փոխանցում է Ռիա Նովոստին: ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ ՌԴ-ը այս պահին քննարկում է Իրանից ներկրվող ապրանքներ, և քննարկում է առաջին հերթին գյուղմթերքների համար մաքսատուրքերի նվազման կամ լիարժեք չեղարկման հարցը: Նրա խոսքով, իրենք լուրջ ջանքեր են գործադրում իրանցիների համար առևտրի համար լավ պայմաններ ստեղծելու համար, այդ թվում մաքսատուրքերի չեղարկման հարցում, առաջին հերթին մրգերի ու բանջարեղենի համար: Խոսքը ցիտրուսային մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև կաթնամթերքի մասին, փոխանցում է Vz.ru կայքը: