27.11.2024
Անկարայում ԱՄՆ դեսպան. Սիրիայի ճակատագիրը որոշելու են սիրիացիները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը կարող է գնել պակիստանյան JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը

Պակիստանյան արտադրության JF-17 Thunder կործանիչ-ռմբակոծիչը ներկայացվելու է Բաքվում սեպտեմբերի 27-30-ը կայանալիք ADEX-2016 պաշտպանական ցուցահանդեսին, փոխանցում է azeridefence.com-ը:

Ինքնաթիռը թռիչք կիրականացնի Պակիստան-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ: JF-17 Thunder-ը պակիստանա-չինական համատեղ արտադրության ինքնաթիռ է, որն ունի 15 մետր երկարություն, իսկ անձնակազմը՝ մեկ օդաչու: Առավելագույն արագությունը՝ 1910 կմ/ժամ, այն ունի 23մմ-ոց հրանոթ, զինված է օդ-օդ և օդ-ցամաք հրթիռներով, ինչպես նաև կառավորվող և ոչ կառավորվող ռումբերով:

Պակիստանյան կողմը նշել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում այդ ինքնաթիռի ձեռք բերման շուրջ: JF-17 Thunder Ադրբեջանին վաճառելու մասին հայտարարել էր Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը՝ 2015թ.-ի վերջին ամփոփելով Բաքու կատարած իր այցի արդյունքները: