27.11.2024
Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու
prev Նախորդ նորություն

Անկարայում ԱՄՆ դեսպան. Սիրիայի ճակատագիրը որոշելու են սիրիացիները

ԱՄՆ–ն դեմ է, որ Սիրիայում ցանկացած տարբերակով «Իսլամական պետության» դեմ պայքարող որևէ երկիր Սիրիայի քաղաքական ապագան որոշի։ Նման հայտարարություն է արել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը ԱՄՆ անկախության 240–րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ խոսել է տարածաշրջանի խնդիրներից։

«Սիրիայում Թուրքիայի և միջազգային կոալիցիայի մյուս երկրների հետ միասին պայքարում ենք «Իսլամական պետության» դեմ։ Նույն բանն անում ենք նաև Իրաքում՝ երկրի կառավարության հետ համագործակցելով։ Սակայն ԱՄՆ–ն դեմ է, որ Սիրիայում ցանկացած տարբերակով «Իսլամական պետության» դեմ պայքարող որևէ երկիր Սիրիայի քաղաքական ապագան որոշի։ Սիրիայի ճակատագիրը որոշելու են սիրիացիները»,–ասել է Ջոն Բասսը։