26.11.2024
Թուրքիայում ձերբակալել են Էդողանի գլխավոր ռազմական խորհրդականին
prev Նախորդ նորություն

Թուրքիայում հեղաշրջումը պատրաստել էր ԶՈւ գլխավոր շտաբը. Ռուբեն Սաֆրաստյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայում հեղաշրջումը նախապատրաստվել էր ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կողմից` Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ, իսկ Գլխավոր շտաբի պետի պատանդ լինելը չի համապատասխանում իրականությանը:

Թուրքիայի զինորականները հուլիսի 16-ի գիշերը պետական հեղաշրջամն փորձ կատարեցին, սակայն թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ այն տապալվել է: Բախումների ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 265 մարդ, այդ թվում 104 ապստամբներ: Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեղադրանքով ձերբակալել են նախագահ Ռեջեփ Թայիպ Էդողանի գլխավոր ռազմական խորհրդական Ալի Յազիդին եւ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը՝ գեներալ Բեքըր Էրջան Վանը: Ընդհանուր առմամբ երկում հեղափոխություն իրականացնելու փորձի մեջ մեղադրանքով ձերբակալել են ավելի քան 6 հազար մարդու:

Թուրքիայից այսօրվա ընթացքում ստացվող լուրերը հաստատում են դեռ երեկվա իմ եզրակացությունները, նշում է Սաֆրաստյանը ու հավելում. «1. հեղաշրջումը նախապատրաստվել էր ԶՈՒ բարձրագույն հրամանատարության կողմից` Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ: 2. Այն պետք է տեղի ունենար ավելի ուշ, այլ ոչ թե 15.07.-ին: 3. ԶՈՒ հրամանատարությունը, ստանալով իր աղբյուրներից տեղեկատվություն, որ 16.07.-ին պետք է տեղի ունենան մեծաթիվ ձերբակալություններ բարձրագույն զինվորականության շրջանում` Էրդողանին հավատարիմ հատուկ ծառայությունների և ոստիկանության կողմից, որոշեց տեղափոխել հեղաշրջման ժամկետը և սկսել այն վաղաժամկետ` 15.07.-ի ժամը 22.00.-ին:

4. Դրանով և Ստամբուլում տեղակայված 1-ն բանակի հրամանատարի դավաճանությամբ էր պայմանավորված հեղաշրջման պարտությունը: 5. Գլխավոր շտաբի պետի պատանդ լինելը չի համապատասխանում իրականությանը», - ասված է Սաֆրաստանի Facebook-ում կատարած գառման մեջ: