22.04.2025
Ձերբակալվել է «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ձերբակալել են Էդողանի գլխավոր ռազմական խորհրդականին

Թուրքիայում ձերբակալել են նախագահ Ռեջեփ Թայիպ Էդողանի գլխավոր ռազմական խորհրդական Ալի Յազիդին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեղադրանքով: Այս մասին հայտնում է РИА գործակալությունը՝ հղում կատարելով CNN Turk-ին:

Ավելի վաղ նույն մեղադրանքով Թուրքիայում ձերբակալել էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկին՝ գեներալ Բեքըր Էրջան Վանին: Ընդհանուր առմամբ երկում հեղափոխություն իրականացնելու փորձի մեջ մեղադրանքով ձերբակալել են ավելի քան 6 հազար մարդու:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինորականները հուլիսի 16-ի գիշերը պետական հեղաշրջամն փորձ կատարեցին, սակայն թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ այն տապալվել է: Բախումների ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 265 մարդ, այդ թվում 104 ապստամբներ:
Թուրքիայում հեղաշրջումը պատրաստել էր ԶՈւ գլխավոր շտաբը. Ռուբեն Սաֆրաստյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան