29.03.2024
Թուրքիայի բանակը հայտարարում է, որ իրականացրել է երկրում հեղաշրջում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում ռազմական հեղաշրջում է. Էրդողանը դիմել է ժողովրդին

Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանից բոլոր թռիչքները կասեցվել են: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Ականատեսների վկայությամբ, տանկերը փակում են նաև Անկարայի Աթաթուրք օդանավակայանի ճանապարհը:

«Աէրոֆլոտ» ընկերությունը հետ է կանչել դեպի Ստամբուլ չվերթ իրականացնող իր ինքնաթիռը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի վրա:

Ռազմական ղեկավարությունը հայտնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, գրում է Reuters-ը: Զինվորականները Թուրքիայում հայտարարել են որ իշխանությունը վերցրել է իր ձեռքը և ձերբակալել երկրի ղեկավարությանը:

Նշվում է, որ հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Էրդողանն ու կոչ արել ժողովրդին դուրս գալ փողոց ռազմական հեղաշրջման փորձի առանչությամբ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պնդում է, որ եղել է ուղղակի «հեղաշրջման փորձ մի խումբ զինվորականների կողմից», որոնք շուտով կպատժվեն:

Վարչապետ Յըլդըրըմը հայտարարել է, որ իրավապահների ողջ անջնակազմին հրամայված է աշխատանքի ներկայանալ: Twitter-ը, Youtube-ն ու Facebook-ը Թուրքիայում արգելափկված են:

Հրաձգություն է ընթանում երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի շենքի հարևանությամբ: Բացի այդ, ռազմական ուղղաթիռը գնդակոծել է թիրախ Անկարայի կենտրոնում գտնվող հետախուզական վարչության հարևանությամբ:

Միջազային լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջները փակ են, իսկ Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի վրա թռչում են ռազմական օդանավեր: Reuters-ի փոխանցմամբ՝ թուրքական բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իշխանությունը վերցրել է իր ձեռքը և ձերբակալել երկրի ղեկավարությանը:

Բանակը հանդես է եկել հայտարարությամբ: Թուրքիայի զիված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել երկրի ղեկավարումը՝ վերականգնելու սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքի իշխանությունը և ընդհանուր անվտանգությունը, որը վտանգվել էր:

Զինվորականները վստահեցնում են, որ Թուրքիայի միջազգային բոլոր պյամանավորվածությունները ուժի են մնալու: «Միջազգային բոլոր համաձայնագրերը և հանձնառությունները ուժի մեջ են: Մենք հավաստում ենք, որ մեր լավ հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների հետ շարունակվելու են», - ասված է հայտարարության տեքստի մեջ:
Ձերբակալվել է «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար