27.11.2024
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կքննարկեն Բաքու-Թբիլիսի-Կարսի սակագնային քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղն ու Դոնբասը մերձեցրել են Պորոշենկոյին ու Ալիևին. Փորձագետները՝ Բաքու Պորոշենկոյի այցի մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկօրյա այցով ժամանել է Բաքու: Պորոշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկի տարածաշրջանային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Կիևում ցանկանում են նոր շունչ հաղորդել ՎՈւԱՄ-ին և ստեղծել միասնական տնտեսական տարածք:

Որոշ քաղաքագետների կարծիքով Կիևի ակտիվությունն ակնհայտ էր նաև Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, որտեղ Պորոշենկոն ու Ալիևը հնարավորություն ունեցան շփվելու: Փորձագետ Ալեքսանդր Լեոնովը "Независимой газетa" (внешняя ссылка)-ի հետ զրույցում նշել է, որ խորհրդակցությունների կամ մտքերի փոխանակման համար բավարար էր գագաթաժողովի շրջանակներում հանդիպումը: Ըստ նրա, Բաքուն և Կիևը չեն կարող շրջանցել անվտանգության հարցը, հատկապես Դոնվասի ու Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում:

Կիևը որոշակի դադարից հետո սկսել է նոր կամուրջներ կառուցել Բաքվի հետ:Մայիսին Պորոշենկոն ու Ալիևը հանդիպել են Ստամբուլում: Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի տնօրեն Իգոր Սեմիվոլոսը կարծում է, որ իրավիճակի վրա ազդլէ նաև գարնանային սրացումը Լեռնային Ղարաբաղում և այն, որ Կիևը այդ հակամարտությունում փաստացի աջակցել է Ադրբեջանին:

Այսօր քննարկման առարկա է նաև ավիաշինարարության ոլորտում համագործակցությունը: Ադրբեջանը Ուկրաինայից գնելու է Ан-178 տեսակի ինքնաթիռներ՝տաս հատ, և արդեն իսկ կանխավճար է տրամադրել, իսկ առաջին երկու ինքնաթիռները կտրամադրվեն արդեն 2018թ.-ին:

Համագործակցության ևս մեկ ուղղությունը ռազմա-տենիկական համագորխակցությունն է: Ադբրբեջանը ուկրաինական ռազմական արտադրանքը ավանդական գնորդներից է: