27.11.2024
2025-ին Ադրբեջանում արտահանման համար 10 մլրդ խ/մ գազ կլինի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կքննարկեն Բաքու-Թբիլիսի-Կարսի սակագնային քաղաքականությունը

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մոտակա ժամանակներս կազմակերպել եռակողմ հանդիպում ու քննարկել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման և սակագնային քաղաքականությանը նվիրված հարցերը: Այդ մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանական երկաթծերի մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանական երկաթուղիների ղեկավար Ջավիդ Ղուրբանովի ու Թուրքիայի տրանսպորտի ու կոմունիկացիաների նախարար Ահմեդ Արսլանի հանդիպման ժամանակ:

Ղուրբանովը նշել է, որ վրացական տարածքում մինչև Թուրքիայի տարածք երկաթգծերի շինարարությունն ավարտված են: Իսկ էլեկտրաֆիկացման, սիգնալիզացիայի տեղադրման աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտակա ժամանակներս:

Իր հերթին, թուրք նախարարը նշել է, որ Թուրքիայի տարածքում աշխատանքների մեծ մասն ավարտված է և մինչև տարվա վերջ կիրականացվի երկաթգծի էլեկտրաֆիկացումը: