27.11.2024
Ղարաբաղն ու Դոնբասը մերձեցրել են Պորոշենկոյին ու Ալիևին. Փորձագետները՝ Բաքու Պորոշենկոյի այցի մասին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն չի պատրաստվում վերացնել սահմանփակումները Թուրքիայից ներկրվող գյուղմթերքի նկատմամբ

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտարարել է, որ մոտ հեռանկարում չի նախատեսվում վերացնել սահմանփակումները Թուրքիայից ներկրվող գյուղմթերքի նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարն ավելացրել է, որ ռուսաստանյան սպառողական շուկան ձևավորվել է առանց թուրքական ապրանքների:

Հիշեցնենք, Ռուսաստանի իշխանությունները սահմանափակումներ մտցրեցին թուրքական ապրանքների նկատմամբ 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական Սու-24 խոցելուց հետո: Արգելքի տակ են թուրքական միրգ-բանջարեղենը, մսամթերքն ու ծաղիկները:

Հիշեցնենք, սառույցը ռուս-թուրքական հարաբերություններում սկսեց հալչել այն բանից հետո, ինչ Թուրքիայի նախագահը նամակ հղեց Վլադիմիր Պուտինին՝ իր հետաքրքրությունը հայտնելով խոցված ռուսական Սու-24-ի հետ կապված իրավիճակը կարգավորելու հետ կապված: