Իրանը հետաքրքված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ միության բոլոր անդամների հետ: Իրանը ցամաքային կապ ունի Հայաստանի հետ, իսկ Կասպից ծովով՝ ՌԴ-ի ու Ղազախստանի հետ, այդ պատճառով ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը թույլ կտա ավելացնել առևտրի ծավալները: Այդ մասին հայտարարել է Ղազախստանում Իրանի դեսպան Մոջտաբա Դամիրչիլուն: Նա նշել է, որ Ղազախստանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, բոլոր ջանքերը կգործադրի այդ փաստաթղթի ստորագրումն արագացնելու համար: Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի երկրներից ապրաքների արտահանումը Իրան կազել է գրեթե 1.5 միլիարդ դոլար, իսկ ներկրումը՝ 500 միլիոն դոլար: Իրանի շուկա են առաքվում գյուղմթերքներ, անտառափայտ, սինթետիկ նյութերի և այլն: Իրանից ներկրվում է հիմնականում բանջարեղեն, մրգեր, ցեմենտ և նավթամթերք: Դեսպանի խոսքով, փոխադարձ առևտուրը և ապրանքաշրջանառությունը կարող են բարելավել ազատ առևտրի գոտու սահմանմամն և մաքսատուրքերի զրոյացման շնորհիվ, սակայն կոնկրետ ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, փոխանցում է khabar.kz-ը: Դեռևս 2015թ.-ի դեկտեմբերին Իրանի արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամեդ Ռեզա Նեմատզադեն հայտարարել էր, որ Իրանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ առևտրի բարենպաստ ռեժիմի սահմանման շուրջ: