27.11.2024
Ադրբեջանը նախատեսում է 2017թ.-ին սկսել զրահատեխնիկայի արտադրությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Անհնար կլինի թողնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ

Բանակցային գործընթացն ու ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ակտիվացումը ֆիկցիա և բանակցություններ՝հանուն բանակցությունների չեն: Այդ մասին «Москва-Баку» պորտալին հայտարարել է Կենտրոնական ասիական զարգացման ինստիտուտի փորձագետ Դմիտրի Վերխոտուրովը:

Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի և դրա համար առկա են ռազմավարական պատճառներ, որոնք դուրս են գալիս Ադրբեջանի, ՀՀ-ի կամ երրորդ կողմերի ցանկության շրջանակներից: Ըստ նրա, դա Ադրբեջանի ու ՀՀ-ի ցանկությունից կախված չէ: Փորձագետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը դա մեծ ռազմավարական քաղաքականության, բալիսթիկ, միջուկային զենքի քաղաքականության հարց է: Քաղաքագետի խոսքոց, հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝«օկուպացված տարածքները» վերադարձվում են Ադրբեջանին, ինչից հետո որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Փորձագետը նշել է, որ անհնար կլինի թողնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ: Այն չի կարող մտնել Ադրբեջանի կազմ, ինչի հետ չի համաձայնվի ՀՀ-ը: