26.11.2024
Ադրբեջանը 3 տեղն է զբաղեցնել կապիտալի արտահանմամբ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ասադն ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում ՌԴ-ի ու Իրանի օգնությամբ

Ասադն ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում ՌԴ-ի ու Իրանի օգնությամբ՝ հատկապես Հալեպում դա երևում է: Այդ մաիսն հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով գերմանացի փորձագետ Գիդո Շտայնբերգը:

Նրա խոսքով, այդ շրջանում կառավարական ուժերը կարողացել են շրջապատել ապստամբներին և եթե Ասադը կարողանա վերադարձնել այդ տարածքի վրա վերահսկողությունը, Սիրիայի արևելքի մեծ մասը կրկին նրա ռեժիմի վերահսկողության տակ կանցնի, փոխանցում է Tagesschau-ն:

Ըստ նրա, Հալեպի արևելքում խաղաղ բնակչության վիճակը շարունակում է վատթարանալ: Փորձագետի խոսքվ, շրջափակման պատճառով կտրվել է Թուրքիա տանող ճանապարհն՝ այդտեղ այլևս ապստամբերին օգնության չեն հասնում, մյուս կողմից՝ այնտեղ չի հասնում նաև սննդամթերքը:

Նա հավելել է, որ Ասադի կառավարությունը կոչ է անում Հալեպի բնակչությանը քաղաքում բացված հումանիտար միջանցներով դուրս գալ քաղաքից, սակայն Հալեպի արևելքի բնակչությունը, ով աջակցում էր ապստամբերին զգուշանում է, որ նրանց կձերբակալեն և անգամ կսպանեն: