25.11.2024
Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարի որդին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան գործում է Սիրիայում առանց ՌԴ հետ համաձայնության

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Սիրիա թուրքական ներխուժման մասին ցուցադրում է Մոսկվայի այն դիրքորոշումը, որ Սիրիայում բոլոր գործողությունները պետք է համաձայնեցնել Սիրիայի կառավարության հետ: Ակնհայտ է, որ Թուրքիայում գործողությունը ՌԴ-ի հետ անդրկուլիսյան համաձայնությունների արդյունք չէ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ելենա Սուպոնինան:

ՌԴ ԱԳՆ նախօրեին հայտարարություն էր տարածել, որտեղ լուրջ մտահոգություն էր հայտնել թուրքական զորքերի առաջխաղացումից Սիրիայի տարածքում, փոխանցում է РИА Новости-ին:

Արևելագետը նշել է, որ թուրքական ներխուժումը Սիրիայի Մոսկվայի հետ անդրկուլիսյան համաձայնությունների արդյունք չէ: Ըստ նրա, դա կհակասեր Մոսկվայի դիրքորոշմանը ՝կապված Սիրիայի տարածքային ամբողջականության ու սուվերենության հետ:

Փորձագետը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան մտել է սիրիական տարածքի խորքերն ու չի դադարեցնում ռազմական գործողությունը:
Սուպոնինան հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի ոչ այնքան պայքարել ահաբեկիչների դեմ, ինչքան թուլացնել քրդական ազգային շարժումը: