24.04.2024
Ադրբեջանն ու Իրանն ավելացրել են երկկողմ ապրանքաշրջանառությունը 70%-ով
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարի որդին

Ադրբեջանում ձերբակալվել է ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի որդին` Անար Մահմուդովը: Այդ մասին հայտնում է «Ենի Մուսավատ» թերթը:

Պարբերականի տեղեկության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Նարդարան գյուղում, որտեղ Մահմուդովները շքեղ վիլլա ունեն: Անար Մահմուդովի մեքենան կալանքի է առնվել ոստիկանության սովորական շրջայցի ընթացքում, որը կանոնավորապես իրականացվում է գյուղում հասարակական կարգի ապահովման համար:

Հաղորդվում է, որ ձերբակալության ընթացքում նախկին ամենակարող նախարարի որդին վեճի է բռնվել օրենքի պահապանների հետ: Սակայն հետագայում Անար Մահմուդովին բաց են թողել:

Պարբերականը նաեւ հայտնում է, թե Անար Մահմուդովի կինը` Աիդան, որը Միջազգային բանկի ներկայումս ձերբակալված նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի դուստրն է, ներկայումս թաքնվում է Լոնդոնում: Իր մոր` Զեմիրա Հաջիեւայի հետ նա հարցաքննության է կանչվել, բայց հրաժարվում է վերադառնալ Ադրբեջան:
Փորձագետ. Թուրքիան գործում է Սիրիայում առանց ՌԴ հետ համաձայնության
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին